16:40  ,  22 փետրվարի, 2020

Վան Պերսի. Հոլանդն անհավանական ցուցանիշներ է գրանցում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Նիդերլանդների ազգային հավաքականի նախկին հարձակվող Ռոբին վան Պերսին խոսել է Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի մրցելույթների մասին:

«Չեմ հիշում, որ նախկինում նման տաղանդավոր երիտասարդ հարձակվողի հանդիպած լինեմ:

Հոլանդն, իրոք, հրաշալի ֆուտբոլիստ է: Նրա գրանցած ցուցանիշներն ապշեցնող ու անհավանական են:

Վստահ եմ, որ «Բորուսիայում» նա շարունակելու է շատ գոլեր խփել ու ռեկորդներ գրանցել»,- Metro-ի հաղորդմամբ՝ ասել է Վան Պերսին:

Նշենք, որ 19-ամյա Էրլինգ Հոլանդը «Բորուսիա» է տեղափոխվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Դորտումդյան ակումբի կազմում նորվեգացի ֆուտբոլիստը մասնակցել է 7 հանդիպման՝ դառնալով 11 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում