13:10  ,  22 փետրվարի, 2020

Հաջորդ մրցաշրջանում «Բարսելոնայի» տնային, արտագնա և պահեստային համազգեստները (ֆոտո)

Համացանցում են հայտնվել կատալոնական «Բարսելոնայի»՝ 2020/21 մրցաշրջանի համար նախատեսված տնային, արտագնա և պահեստային համազգեստների առաջին լուսանկարները:

Ինչպես նախորդ մրցաշրջաններում, հաջորդ մրցաշրջանում ևս «Բարսելոնայի» տնային համազգեստը կլինի կարմիր և կապույտ ուղղահայաց շերտերով: 

Կատալոնական թիմի արտագնա համազգեստը կլինի ամբողջությամբ սև, իսկ ակումբի տարբերանշանն ու հովանավորների անվանումները կլինեն ոսկեգույն:

«Բարսելոնայի» պահեստային համազգեստը կլինի վարդագույն:

Ֆոտո՝ Footy Headlines

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում