01:55  ,  20 փետրվարի, 2020

ՉԼ. «Ատալանտան» խոշոր հաշվով հաղթեց «Վալենսիային», «ՌԲ Լայպցիգն» ուժեղ էր «Տոտենհեմից» (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում իտալական «Ատալանտան» Միլանի «Սան Սիրո» ստադիոնում մրցեց իսպանական «Վալենսիայի» հետ, իսկ «Տոտենհեմը» Լոնդոնում հյուրընկալեց գերմանական «ՌԲ Լայպցիգին»:

«Ատալանտան» 4:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Վալենսիայի» նկատմամբ: Իտալական թիմի կազմից դուբլ ձևակերպեց խորվաթ պաշտպան Հանս Հատեբուրը: Աչքի ընկան նաև սլովենացի կիսապաշտպան Յոսիպ Իլիչիչը և շվեյցարացի կիսապաշտպան Ռեմո Ֆրոյլերը: «Վալենսիայի» միակ գոլը խփեց ռուսաստանցի կիսապաշտպան Դենիս Չերիշևը:

«ՌԲ Լայպցիգը» «Տոտենհեմի» դեմ խաղում հաղթանակ տարավ նվազագույն՝ 1:0 հաշվով: Գերմանական թիմի հաղթական գոլը խաղի 58-րդ րոպեին 11 մետրանոցից խփեց գերմանացի հարձակվող Տիմո Վերները:

Թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 10-ին:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ

«Ատալանտա» - «Վալենսիա»՝ 4:1 (տեսանյութ)

Հանս Հատեբուր, 16, 62, Յոսիպ Իլիչիչ, 42, Ռեմո Ֆրոյլեր, 57 - Դենիս Չերիշև, 66

«Տոտենհեմ» - «ՌԲ Լայպցիգ»՝ 0:1 (տեսանյութ)

Տիմո Վերներ, 58 (11մ.)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում