00:15  ,  20 փետրվարի, 2020

Ռեշֆորդը կարող է բաց թողնել Եվրո-2020-ը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Մարկուս Ռեշֆորդն ընթացիկ մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա, հայտարարել է մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը:

«Ընթացիկ մրցաշրջանում Ռեշֆորդը չի կարողանա խաղադաշտ դուրս գալ: Նա ծանր վնասվածք է ստացել, և երկար ժամանակ է հարկավոր լիարժեք ապաքինվելու համար:

Եթե հրաշք տեղի ունենա, ապա հնարավոր է, որ Ռեշֆորդը մասնակցի մրցաշրջանի վերջին հանդիպումներին, սակայն կարծում եմ, որ նա կարող է բաց թողնել նաև Եվրո-2020»,- Սուլշերի խոսքը փոխանցում է Daily Mail-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Ռեշֆորդը բոլոր ակումբային մրցաշարերում մասնակցել է 31 հանդիպման, խփել 19 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում