01:52  +04,  19 փետրվարի, 2020

ՉԼ. «Լիվերպուլը» պարտվեց Մադրիդում, Հոլանդի դուբլը հաղթանակ պարգևեց «Բորուսիային» (տեսանյութ, ֆոտո)

Չեմպիոնների լիգայում փետրվարի 18-ին տեղի ունեցան 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները: 

Մադրիդի «Աթլետիկոն» «Վանդա Մետրոպոլիտանո» ստադիոնում ընդունեց մրցաշարի գործող գավաթակիր «Լիվերպուլին»: Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը հաղթանակի հասավ նվազագույն՝ 1:0 հաշվով:

Հանդիպման չորրորդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո «Աթլետիկոյի» միակ գոլը խփեց իսպանացի կիսապաշտպան Սաուլը:

Դորտմունդում «Բորուսիան» ուժերը չափեց Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հետ:

Նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի դուբլի շնորհիվ «Բորուսիան» հաղթանակ տարավ 2:1 հաշվով: ՊՍԺ-ի միակ գոլը խփեց բրազիլացի հարձակվող Նեյմարը:

Թիմերի պատասխան հանդիպումները տեղի կունենան մարտի 11-ին:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ

«Աթլետիկո Մադրիդ» - «Լիվերպուլ»՝ 1:0 (տեսանյութ)

Սաուլ, 4

«Բորուսիա Դորտմունդ» - ՊՍԺ՝ 2:1 (տեսանյութ)

Էրլինգ Հոլանդ, 69, 77 - Նեյմար, 75

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ