18:00  +04,  18 փետրվարի, 2020

Արթուր Ալեքսանյանն ու Կարապետ Չալյանը կպատրաստվեն Տոկիո-2020-ին

Ամառային Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ներկայացուցիչները կլինեն Արթուլ Ալեքսանյանն (97 կգ) ու Կարապետ Չալյանը (77 կգ), տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

«Ինչպես հայտնի է, Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանին այս պահին ունի Տոկիո-2020-ի 2 ուղեգիր։

Մարզչական խորհրդի որոշմամբ ամառային 32-րդ Օլիմպիական խաղերին կնախապատրաստվեն 77 կգ քաշային Կարապետ Չալյանը, իսկ 97կգ քաշային կարգում՝ Արթուր Ալեքսանյանը»,- ասված է ՀԸՖ-ի տարածած հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ավարտված Եվրոպայի առաջնությունում Արթուր Ալեքսանյանը դարձավ չեմպիոն, իսկ Կարապետ Չալյանը նվաճեց բրոնզե մեդալ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ