Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ու թիմի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը, չնայած մանչեսթերյան թիմի դեմ կիրառված պատժամիջոցներին, որոշել են մնալ ակումբում, հայտնում է Sky Sports-ը:
Գվարդիոլան և Ստերլինգն իրենց որոշումների մասին արդեն տեղյակ են պահել «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին ՈւԵՖԱ-ն հայտարարեց ֆինանսական արդար խաղի կանոնները խախտելու պատճառով առաջիկա 2 մրցաշրջաններում «Մանչեսթեր Սիթիին» Չեմպիոնների լիգային մասնակցելու հնարավորությունից զրկելու մասին: «Մանչեսթեր Սիթին» նաև տուգանվել է 30 միլիոն եվրոյով:
ՈւԵՖԱ-ն պարզել է, որ «Մանչեսթեր Սիթին» ակումբի սեփականատեր, շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանի անձնական հաշիվներից դուրս գրվող գումարները ներկայացրել է որպես հովանավորչական պայմանագրերից ստացվող եկամուտ և օգտագործել դրանք նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու նպատակով:
«Մանչեսթեր Սիթին» ՈւԵՖԱ-ի որոշումը բողոքարկելու է Լոզանի մարզական վճռաբեկ դատարանում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

20:17 , 6 սեպտեմբերի
19:18 , 6 սեպտեմբերի
19:03 , 6 սեպտեմբերի 
18:51 , 6 սեպտեմբերի
17:48 , 6 սեպտեմբերի 
13:05 , 6 սեպտեմբերի
09:07 , 6 սեպտեմբերի 
01:21 , 6 սեպտեմբերի 
00:41 , 6 սեպտեմբերի
23:49 , 5 սեպտեմբերի