16:07  ,  17 փետրվարի, 2020

«Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ»․ Բուքմեյքերների կանխատեսումը

Անգլիայի առաջնության 26-րդ տուրի խաղում Լոնդոնի «Չելսին» փետրվարի 17-ին կընդունի «Մանչեսթեր Յունայթեդին»։

Բուքմեյքերները կանխատեսում են դաշտի տերերի հաղթանակը։ Անգլիացի Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 1․95 գործակցով։ Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակի գործակիցը 3․90 է, ոչ ոքի արդյունքինը՝ 3․40։

«Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։

«Չելսին» 25 խաղից հետո 41 միավորով չորրորդ տեղում է եւ 1 միավոր է առաջ «Տոտենհեմից»։ «Մանչեսթեր Յունայթեդը» 35 միավորով 9-րդն է։

Ընթացիկ առաջնության առաջին շրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» «Չելսիին» հաղթել է 4։0 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում