13:22  ,  16 փետրվարի, 2020

«Լիվերպուլը» կրկնել է հաղթական շարքի իր ռեկորդը Պրեմիեր լիգայում

Անգլիայի առաջնության 26-րդ տուրում «Նորվիչ Սիթիի» նկատմամբ 1։0 հաշվով հաղթանակի շնորհիվ «Լիվերպուլը» կրկնել է հաղթական շարքի իր ռեկորդը Պրեմիեր լիգայում՝ 17 հաղթանակ։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը 17 անընդմեջ հաղթանակ Անգլիայի առաջնությունում ունեցել էր նաեւ 2019թ․ մարտ-հոկտեմբերին։

Պրեմիեր լիգայի ռեկորդակիրը «Մանչեսթեր Սիթին» է, որը 2017թ․ օոգոստոս-դեկտեմբերին տարել է 18 անընդմեջ հաղթանակ։

«Լիվերպուլի» անպարտելի շարքը Պրեմիեր լիգայում կազմում է 43 հանդիպում։ Ընթացիկ առաջնության 26 խաղում 76 միավոր վաստակած «Լիվերպուլին» պատմության մեջ ամենավաղ չեմպիոնությունն ապահովելու համար պետք է հաղթել հաջորդ 5 հանդիպումներում՝ «Վեստ Հեմին», «Ուոթֆորդին», «Բորնմութին», «Էվերտոնին» եւ «Քրիսթալ Փելասին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English