23:19  ,  15 փետրվարի, 2020

Սադիո Մանեի գոլը հաղթանակ բերեց «Լիվերպուլին»

Անգլիայի առաջնության 26-րդ տուրում առաջատար «Լիվերպուլը» հյուրընկալվեց «Նորվիչ Սիթիին»։

Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով՝ տանելով 17-րդ անընդմեջ հաղթանակը Պրեմիեր լիգայում։

Միակ գոլը վերջնամասում խփեց սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն։ Գոլային փոխանցումը կատարեց անգլիացի կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը։

«Լիվերպուլը» 76 միավորով առաջինն է։ Երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» 25 խաղում վաստակել է 51 միավոր։ «Նորվիչ Սիթին» վերջինն է՝ 18 միավոր։

Անգլիայի առաջնություն, 26-րդ տուր

«Նորվիչ Սիթի» - «Լիվերպուլ»՝ 0։1 (տեսանյութ)

Սադիո Մանե, 78

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում