17:53  ,  14 փետրվարի, 2020

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է 100 միլիոն եվրո ստանալ Պոգբայի վաճառքից

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը պատրաստ է հրաժարվել թիմի ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի ծառայություններից, տեղեկացնում է The Guardian-ը:

«Մանչեսթեր Յունայթեդը» կքննարկի Պոգբայի վաճառքի հնարավորությունը, եթե 26-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքի դիմաց ստանա 100 միլիոն եվրոյի առաջատարկ:

Ընթացիկ մրցաշրջանի մեծ մասը Պոգբան բաց է թողել տարբեր վնասվածքների պատճառով։ Նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 8 հանդիպում, կատարել 2 գոլային փոխանցում։

Ավելի վաղ Պոգբայի գործակալը՝ Մինո Ռայոլան, հայտարարել էր, որ իր հաճախորդը ուրախ կլինի, եթե կրկին հանդես գա «Յուվենտուսում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English