09:09  ,  14 փետրվարի, 2020

#Corner. Մարզիչ Իսպանիայից և Մարաշլյանը` Հայաստանի հավաքականներո՞ւմ, Հենոյի գոլային վերադարձը

NEWS.am Sport-ը ներկայացնում է #Corner Սամվել Սուքիասյանի հետ ֆուտբոլային նախագծի 64-րդ թողարկումը՝ նախորդ օրերին հայկական ֆուտբոլում տեղի ունեցած կարեւոր իրադարձությունների ամփոփմամբ։

Աբրահամ Խաշմանյանը հեռացավ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից։ Հնարավոր է՝ ազգային թիմը գլխավորի մարզիչ Իսպանիայից։

Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից հետո երկար սպասված վերադարձը խաղադաշտ նշանավորեց գոլով։

ՄԼՍ-ի աստղ Դիեգո Ռոսի Մարաշլյանի կրտսեր եղբայրը կարող է համալրել Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը։

Պետրոս Ավետիսյանը գրավել է Կիեւի «Դինամոյի» դարպասը, Ալեքսանդր Կարապետյանը խփել է առաջին գոլը 2020 թվականին, Գեւորգ Օհանյանը գեղեցիկ գոլով աչքի է ընկել ԱՄՆ-ում։

Արման Հովհաննիսյանը տեղափոխվեց ղազախական «Տոբոլ», Իվան Յագանը կարիերան կշարունակի Ֆինլանդիայում։

Հայկական ակումբները շարունակում են հաղթական շարքը ձմեռային մարզումային հավաքների ընկերական հանդիպումներում եւ իրականացնում են հետաքրքիր տրանսֆերներ։

#Corner-ը կմեկնի Հռոմ եւ կպատրաստի հետաքրքիր ռեպորտաժ «Ռոմա» - «Լեչե» հանդիպման շուրջ:

Կանանց Հայաստանի նորաստեղծ ազգային հավաքականը առաջին հավաքն անցկացրեց Ավանի ֆուտբոլային ակադեմիայում։

Վերջում էլ ներկայացնում ենք ֆուտբոլային զավեշտների ավանդական տեսաշարը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով