Մադրիդի «Աթլետիկոյի» ու Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Դիեգո Կոստան ապաքինվել է վնասվածքից և մարզվում է ընդհանուր խմբում, տեղեկացնում է AS-ը:
31-ամյա Դիեգո Կոստան, ամենայն հավանականությամբ, խաղադաշտ կվերադառնա Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Լիվերպուլի» դեմ առաջին խաղում:
Ծագումով բրազիլացի հարձակվողը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել նոյեմբերի 10-ին:
Ընթացիկ մրցաշրջանում Կոստան «Աթլետիկոյի» կազմում 15 խաղում դարձել է 2 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:
«Աթլետիկո Մադրիդ» - «Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 18-ին Մադրիդում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
18:29 , 31 հոկտեմբերի
16:10 , 31 հոկտեմբերի
13:47 , 31 հոկտեմբերի
13:28 , 31 հոկտեմբերի
09:07 , 31 հոկտեմբերի
23:56 , 30 հոկտեմբերի 
23:08 , 30 հոկտեմբերի
22:41 , 30 հոկտեմբերի 
20:59 , 30 հոկտեմբերի
19:42 , 30 հոկտեմբերի