16:42  ,  12 փետրվարի, 2020

Հայաստանի հավաքականն, ամենայն հավանականությամբ, կգլխավորի օտարերկրացի մարզիչ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այժմ բանակցում է հայաստանցի եւ օտարերկրացի մարզիչների հետ ազգային հավաքականի գլխավոր մարզիչի թափուր պաշտոնի համար։ Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցին հայտնել են ՀՖՖ-ի մամուլի ծառայությունից։

Փետրվարի 2-ին փոխադարձ համաձայնությամբ խզվել է պայմանագիրը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցրած Աբրահամ Խաշմանյանի հետ։

Հայաստանի հավաքականը հաջորդ ամիս կանցկացնի երկու արտագնա ընկերական հանդիպում՝ Ուզբեկստանի (մարտի 26) եւ Ղազախստանի (մարտի 30) հետ։

NEWS.am Sport-ի տվյալներով, նախքան այդ Հայաստանի հավաքականն, ամենայն հավանականությամբ, կգլխավորի օտարերկրացի մարզիչ։

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով