16:42 12 փետրվարի, 2020Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այժմ բանակցում է հայաստանցի եւ օտարերկրացի մարզիչների հետ ազգային հավաքականի գլխավոր մարզիչի թափուր պաշտոնի համար։ Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցին հայտնել են ՀՖՖ-ի մամուլի ծառայությունից։
Փետրվարի 2-ին փոխադարձ համաձայնությամբ խզվել է պայմանագիրը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցրած Աբրահամ Խաշմանյանի հետ։
Հայաստանի հավաքականը հաջորդ ամիս կանցկացնի երկու արտագնա ընկերական հանդիպում՝ Ուզբեկստանի (մարտի 26) եւ Ղազախստանի (մարտի 30) հետ։
NEWS.am Sport-ի տվյալներով, նախքան այդ Հայաստանի հավաքականն, ամենայն հավանականությամբ, կգլխավորի օտարերկրացի մարզիչ։
Սամվել Սուքիասյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.