14:19  ,  11 փետրվարի, 2020

«Բարսելոնան» կփորձի այս շաբաթ ձեռք բերել Վիլիան Ժոզեին

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» կփորձի այս շաբաթ ձեռք բերել իսպանական «Ռեալ Սոսյեդադի» 28-ամյա բրազիլացի հարձակվող Վիլիան Ժոզեին, հաղորդում է Marca-ն։

Կատալոնական ակումբն այժմ բանակցում է տրանսֆերի գնի շուրջ։ Պայմանագրով Վիլիան Ժոզեի տրանսֆերը 70 միլիոն եվրո է։ «Բարսելոնան» չի ցանկանում այդքան վճարել։

Փետրվարի 11-ին կվիրահատվի «Բարսելոնայի» ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն։ Դրանից հետո 48 ժամվա ընթացքում կատալոնական ակումբն իրավունք ունի դիմել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիա՝ տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո նոր խաղացողի ձեռք բերելու թույլտվության համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում