20:51  ,  10 փետրվարի, 2020

Պիկեն ու Ումտիտին բաց կթողնեն «Բարսելոնայի» առաջիկա հանդիպումը

Կատալոնական «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպաններ Ժերար Պիկեն ու Սամուել Ումտիտին չեն մասնակցի Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի «Խետաֆեի» դեմ խաղին:

AS-ի հաղորդմամբ՝ Պիկեն ու Ումտիտին վնասվածքների պատճառով բաց են թողել փետրվարի 10-ին տեղի ունեցած մարզումը:

Նշենք, որ «Բետիսի» դեմ խաղում ստացած կարմիր քարտի պատճառով «Խետաֆեի» հետ հանդիպմանը չի մասնակցի նաև թիմի մյուս կենտրոնական պաշտպանը՝ Կլեման Լանգլեն:

«Խետաֆե» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 15-ին՝ Երևանի ժամանակով 18:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում