12:15  ,  7 փետրվարի, 2020

«Բորուսիայի» մարզական տնօրեն․ Երեխայի նման ուրախացել էի, երբ հանդիպում էի Էրլինգ Հոլանդի գործակալի հետ

Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը պատմել է, թե ինչպես է իրենց հաջողվել պայմանագիր կնքել 19-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ։

«Մենք Էրլինգին ցուցադրեցինք կադրեր «Բորուսիայի» ֆանատների տրիբունայից, երկրպագուների հույզերը։ Կարծում եմ՝ նա շատ հավանեց։ Էրլինգի բնավորությունը համապատասխանում է մեր ակումբին, երկրպագուներին, ստադիոնին։ Նրան ներշնչում է այդպիսի մթնոլորտը։

Մեծ ջանք ենք գործադրել Հոլանդի հետ պայմանագիր կնքելու համար։ Իհարկե, շատ այլ ակումբներ ցանկանում էին ձեռք բերել նրան եւ անում էին հնարավոր ամեն ինչ դրա համար։ Ես երեխայի նման ուրախացել էի, երբ հանդիպում էի Հոլանդի գործակալի հետ գործարքը համաձայնեցնելու համար»,- Ցորկի խոսքը մեջբերում է Bild-ը։

Հոլանդը հունվարին է ավստրիական «ՌԲ Զալցբուրգից» տեղափոխվել «Բորուսիա»՝ կնքելով 4,5 տարվա պայմանագիր։ Արդեն անցկացրած չորս խաղում նա խփել է 8 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում