20:50  ,  3 փետրվարի, 2020

ՊՍԺ-ի մարզական տնօրենը կոշտ խոսակցություն է ունեցել Մբապեի հետ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն փետրվարի 3-ին հանդիպում է ունեցել թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի և ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի հետ, տեղեկացնում է L'Equipe-ն:

Լեոնարդոն կոշտ խոսակցություն է ունեցել Մբապեի հետ և զգուշացրել նրան՝ այլևս չքննարկել Տուխելի որոշումները: Մբապեն դժգոհել է Լեոնարդոյին, որ Թոմաս Տուխելը քիչ խաղաժամանակ է տրամադրում իրեն, սակայն երբեք չի փոխարինում բրազիլացի հարձակվող Նեյմարին կամ արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիային:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի առաջնության 22-րդ տուրում «Մոնպելյեի» հետ հանդիպման վերջնամասում Մբապեն փոխարինվելիս դժգոհել էր: Մբապեի և Տուխելի միջև նման միջադեպ տեղի է ունենում արդեն երկրորդ անգամ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով