17:25  ,  2 փետրվարի, 2020

Ռոնալդուի դուբլը նպաստեց «Յուվենտուսի» հաղթանակին (ֆոտո)

Իտալիայի առաջնության 22-րդ տուրում չեմպիոն «Յուվենտուսը» Թուրինում ընդունեց «Ֆիորենտինային»։ Իտալացի Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմն առավելության հասավ 3։0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը երկու գոլն էլ խփեց 11 մետրանոցից։ Աչքի ընկավ նաեւ հոլանդացի պաշտպան Մատեյս դե Լիգտը։

«Յուվենտուսը» 54 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 6 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող Միլանի «Ինտերից», որն այս տուրում փետրվարի 2-ին կհյուրընկալվի «Ուդինեզեին»։ «Ֆիորենտինան» 14-րդն է՝ 25 միավոր։

Իտալիայի առաջնություն, 22-րդ տուր

«Յուվենտուս» - «Ֆիորենտինա»՝ 3։0 (տեսանյութ)

Կրիշտիանու Ռոնալդու, 40, 11մ, 80, 11մ, Մատեյս դե Լիգտ, 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում