13:16  ,  29 հունվարի, 2020

«Մանչեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ»․ Բուքմեյքերների կանխատեսումը

Ֆուտբոլի Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» ու «Մանչեսթեր Յունայթեդը» հունվարի 29-ին կանցկացնեն պատասխան հանդիպումը։

Բուքմեյքերները ֆավորիտ են համարում կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմին։ «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակի գործակիցը 1․30 է։ «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 9․00 գործակցով, ոչ ոքին՝ 6․00։

«Մանչեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։45-ին։

Առաջին խաղում 3։1 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Սիթին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում