Ամերիկահայ երգչուհի Շերը ցավակցել է լեգենդար ամերիկացի բասկետբոլիստ, 41-ամյա Կոբի Բրայանտի եւ նրա 13-ամյա դստեր ողբերգական մահվան կապակցությամբ։
«Իմ սիրտն ուղղված է Կոբիի ընտանիքին, ընկերներին եւ երկրպագուներին։ Բարդ է համակերպվել մեծագույն աստղի մահվան հետ։ Կոբի Բրայանտը մեծագույն մարզիկ էր։ Ամբողջ Ամերիկան կզգա նրա կորուստը։ Մոլորակը կորցրեց մի վառ լույս»,- գրել է Շերը Թվիթերում։
Կոբի Բրայանտն ու Ջիաննան զոհվել են ուղղաթիռի կործանման հետեւանքով։ Նրանցից բացի զոհվել է եւս 7 մարդ։ Բրայանտը կարիերան ավարտել էր 2016-ին։ Նա NBA-ի հնգակի եւ Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն էր։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում