Խառը մենամարտերի թեթև քաշային կարգի չեմպիոն ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի մարզիչ Խավիեր Մենդեսը մեկնաբանել է ամերիկացի Տոնի Ֆերգյուսոնի հետ մենամարտը չեղարկելու մասին խոսակցությունները:
«Դա անհեթեթություն է: Ֆերգյուսոնի հետ մենամարտն, անպայման, տեղի է ունենալու: UFC-ի ղեկավարությունը կողմ է այդ մենամարտի անցկացմանը: Մարզիկների համար այն ևս շահավետ է:
Ինչ վերաբերում է Քոնոր Մաքգրեգորի հետ ռևանշին, ապա այդ հարցը կքննարկենք Ֆերգյուսոնի հետ մենամարտից հետո»,- Մենդեսի խոսքը փոխանցում է AKA Fight News-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Տոնի Ֆերգյուսոնը ծնկի վնասվածքի պատճառով կարող է հրաժարվել մասնակցել Խաբիբի հետ մենամարտին, որը պետք է տեղի ունենա ապրիլի 18-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում