22:11  ,  24 հունվարի, 2020

Պրեմյեր լիգայի ֆուտբոլիստներն իտալերեն են սովորում (ծաղրանկար)

Մարզական աշխարհում հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքը նվիրված է անգլիական Պրեմյեր լիգայից իտալական Ա Սերիա տեղափոխված ֆուտբոլիստներին:

«Պրեմյեր լիգայի ֆուտբոլիստներն իտալերեն են սովորում»,- ծաղրանկարը վերնագրել է Մոմանին:

Հիշեցնենք, որ 2019 թվականի ամառային և 2020 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում միայն Միլանի «Ինտերը» ձեռք է բերել Պրեմյեր լիգայի 4 ֆուտբոլիստի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում