18:49  ,  23 հունվարի, 2020

«Մանչեսթեր Յունայթեդը» չի ծրագրում պաշտոնանկ անել Սուլշերին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը չի հեռացվի զբաղեցրած պաշտոնից, տեղեկացնում է Sky Sports-ը:

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը, չնայած Պրեմյեր լիգայի 24-րդ տուրում «Բարնլիից» կրած պարտությանը, գոհ է Սուլշերի աշխատանքից:

«Բարնլիի» հետ խաղին հաջորդած մամուլի ասուլիսի ընթացքում նորվեգացի մասնագետը հայտարարել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդին» նոր ֆուտբոլիստներ են անհրաժեշտ:

Նշենք, որ Պրեմյեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Մանչեսթեր Յունայթեդը» 34 միավորով 5-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում