01:24  +04,  23 հունվարի, 2020

«Տոտենհեմի» ու «Լեսթերի» հաղթանակները (տեսանյութ)

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմյեր լիգայի 24-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» տանը մրցեց հետնապահ «Նորվիչի» հետ: ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 2:1 հաշվով:

38-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Տոտենհեմի» անգլիացի կիսապաշտպան Դելե Ալին: 70-րդ րոպեին «Նորվիչի» ֆինլանդացի հարձակվող Տեմու Պուկին 11 մետրանոցից խփեց պատասխան գոլը: 79-րդ րոպեին հարավկորեացի հարձակվող Սոն Հին Մինը խփեց «Տոտենհեմի» հաղթական գոլը:

Միաժամանակ ընթացող խաղում «Լեսթերը» 4:1 հաշվով հաղթանակ տարավ «Վեսթ Հեմի» նկատմամբ:

«Լեսթերի» կազմից դուբլի հեղինակ դարձավ իսպանացի հարձակվող Այոնսո Պերեսը: Գոլերի հեղինակ դարձան անգլիացի կիսապաշտպան Հարվի Բարնսը և պորտուգալացի պաշտպան Ռիկարդուն: «Վեսթ Հեմի» միակ գոլը խփեց անգլիացի կիսապաշտպան Մարկ Նոուբլը:

«Տոտենհեմն» այժմ ունի 34 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղը: «Լեսթերը» 48 միավորով երրորդ տեղում է:

Անգլիայի առաջնություն, 24-րդ տուր

«Տոտենհեմ» - «Նորվիչ»՝ 2:1 (տեսանյութ)

Դելե Ալի, 38, Սոն Հին Մին, 79 - Տեմու Պուկի, 70 (11մ.)

«Լեսթեր» - «Վեսթ Հեմ»՝ 4:1 (տեսանյութ)

Հարվի Բարնս, 24, Ռիկարդու, 45+5, Այոնսո Պերես, 81 (11մ.), 88 - Մարկ Նոուբլ, 50 (11մ.)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ