10:17  +04,  20 հունվարի, 2020

Սետիեն. Գոհ եմ «Բարսելոնայի» խաղից

Կատալոնական «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Կիկե Սետիենը խոսել է Լա Լիգայի 20-րդ տուրում «Գրանադայի» նկատմամբ տարած հաղթանակի մասին:

«Գոհ եմ «Բարսելոնայի» խաղից: Մենք գրեթե ամբողջ հանդիպման ընթացքում վերահսկեցինք գնդակը և ավելի քան 1000 փոխանցում կատարեցինք:

Պետք է ավելի մանրամասն վերլուծենք թիմի խաղն ու շտկենք սխալները: 

Մեսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Խաղադաշտում նա տարբերություն է ապահովում»,- Սետիենի խոսքը փոխանցում է «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» հաղթանակ տարավ «Գրանադայի» նկատմամբ նվազագույն՝ 1:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ