22:19  ,  18 հունվարի, 2020

Ագուերոն գոլերի քանակով չորրորդն է Պրեմյեր լիգայի պատմության մեջ

Անգլիայի առաջնության 23-րդ տուրի խաղում (2։2) «Քրիսթալ Փելասին» երկու գոլ խփելու շնորհիվ «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն Պրեմյեր լիգայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցուցակում բարձրացավ չորրորդ տեղ՝ 179 գոլ։ 31-ամյա ֆուտբոլիստն առաջ անցավ «Չելսիի» նախկին կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդից՝ 177 գոլ։

Ագուերոն «Մանչեսթեր Սիթիում» է հանդես գալիս 2011 թվականից։

Պրեմյեր լիգայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների տասնյակը

  1. Ալան Շիրեր՝ 260 գոլ
  2. Ուեյն Ռունի՝ 208
  3. Էնդի Քոուլ՝ 187
  4. Սերխիո Ագուերո՝ 179
  5. Ֆրենկ Լեմպարդ՝ 177
  6. Թիերի Անրի՝ 175
  7. Ռոբի Ֆաուլեր 163
  8. Ջերմեյն Դեֆո՝ 162
  9. Մայքլ Օուեն՝150
  10. Լեսլի Ֆերդինանդ՝ 149

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում