21:00  ,  18 հունվարի, 2020

«Մանչեսթեր Սիթին» ու «Արսենալը» միավորներ կորցրեցին (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 23-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալեց «Քրիսթալ Փելասին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը բավարարվեց 1 միավորով։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2։2։

Առաջինը գոլ բաց թողնելուց հետո «Մանչեսթեր Սիթին» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոյի դուբլի շնորհիվ վերջնամասում առաջ անցավ հաշվի մեջ, սակայն վերջին րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ մանչեսթերյան թիմի բրազիլացի կիսապաշտպան Ֆերնանդինյոն։

«Մանչեսթեր Սիթին» 48 միավորով երկրորդ տեղում է եւ 2 հանդիպում քիչ անցկացրած «Լիվերպուլից» հետ է 13 միավոր։

«Արսենալը» իսպանացի Միկել Արտետայի գլխավորությամբ մրցեց «Շեֆիլդ Յունայթեդի» հետ եւ հաղթանակը բաց թողեց վերջնամասում։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։ Լոնդոնյան թիմը 29 միավորով 10-րդն է, «Շեֆիլդ Յունայթեդն» ունի 33 միավոր եւ 7-րդն է։

34 միավորով 6-րդ տեղում է «Վուլվերհեմփթոնը», որն արտագնա խաղում 3։2 հաշվով պարտության մատնեց «Սաութհեմփթոնին»։

Անգլիայի առաջնություն, 23-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Քրիսթալ Փելաս»՝ 2։2 (տեսանյութ)

Սերխիո Ագուերո, 82, 87 - Ջենք Թոսուն, 39, Ֆերնանդինյո, 90, ինքնագոլ

«Արսենալ» - «Շեֆիլդ Յունայթեդ»՝ 1։1  (տեսանյութ)

Գաբրիել Մարտինելի, 45 - Ջոն Ֆլեկ, 83

«Սաութհեմփթոն» - «Վուլվերհեմփթոն»՝ 2։3 (տեսանյութ)

Յան Բեդնարեկ, 15, Շեյն  Լոնգ, 35 - Պեդրու Նետու, 53, Ռաուլ Խիմենես, 65, 11մ, 76

«Բրայթոն» - «Աստոն Վիլա»՝ 1։1

Լեանդրո Տրոսարդ, 38 - Ջեք Գրիլիշ, 75

«Նորվիչ» - «Բորնմութ»՝ 1։0

Տեեմու Պուկի, 33, 11մ

Հեռացումներ՝ Սթիվ Քուկ («Բորնմութ»), 31, Բեն Գոդֆրի («Նորվիչ»), 76

«Վեսթ Հեմ» - «Էվերտոն»՝ 1։1

Իսա Դիոպ, 40 - Դոմինիկ Կալվերտ-Լյուիս, 44

«Նյուքասլ» - «Չելսի»՝ 21:30 (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով