00:43  ,  13 հունվարի, 2020

«Ռեալը»՝ Իսպանիայի սուպերգավաթակիր (տեսանյութ)

Մադրիդի «Ռեալն» ու «Աթլետիկոն» Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքում տեղի ունեցած խաղում վիճարկեցին Իսպանիայի սուպերգավաթը։

Հիմնական եւ լրացուցիչ ժամանակում դարպասի գրավում չգրանցվեց։ 115-րդ րոպեին իսպանացի հարձակվող Ալվարո Մորատայի նկատմամբ վերջին հույսի խախտման համար հեռացվեց «Ռեալի» ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն։ Սակայն թվային առավելությունը մի քանի րոպեում գոլի վերածել արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմին չհաջողվեց՝ 0։0։

11 մետրանոցներն ավելի հաջող իրացրին ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմի ֆուտբոլիստները՝ Դանի Կարվախալը, Ռոդրիգոն, Լուկա Մոդրիչն ու Սերխիո Ռամոսը չվրիպեցին։

«Աթլետիկոյի» առաջին հարվածը ձախողեց իսպանացի կիսապաշտպան Սաուլը, երկրորդ հարվածը՝ կիսապաշտպան Թոմաս Պարթին (Գանա)։

«Ռեալը» 11-րդ անգամ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը։

Իսպանիայի սուպերգավաթի խաղարկություն, եզրափակիչ

«Ռեալ» - «Աթլետիկո»՝  0։0 (լրացուցիչ ժամանակ՝ 0։0, 11մ՝ 4։1), (տեսանյութ)

Հեռացում՝ Ֆեդերիկո Վալվերդե («Ռեալ»), 115

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում