00:43 13 հունվարի, 2020Մադրիդի «Ռեալն» ու «Աթլետիկոն» Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքում տեղի ունեցած խաղում վիճարկեցին Իսպանիայի սուպերգավաթը։
Հիմնական եւ լրացուցիչ ժամանակում դարպասի գրավում չգրանցվեց։ 115-րդ րոպեին իսպանացի հարձակվող Ալվարո Մորատայի նկատմամբ վերջին հույսի խախտման համար հեռացվեց «Ռեալի» ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն։ Սակայն թվային առավելությունը մի քանի րոպեում գոլի վերածել արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմին չհաջողվեց՝ 0։0։
11 մետրանոցներն ավելի հաջող իրացրին ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմի ֆուտբոլիստները՝ Դանի Կարվախալը, Ռոդրիգոն, Լուկա Մոդրիչն ու Սերխիո Ռամոսը չվրիպեցին։
«Աթլետիկոյի» առաջին հարվածը ձախողեց իսպանացի կիսապաշտպան Սաուլը, երկրորդ հարվածը՝ կիսապաշտպան Թոմաս Պարթին (Գանա)։
«Ռեալը» 11-րդ անգամ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը։
Իսպանիայի սուպերգավաթի խաղարկություն, եզրափակիչ
«Ռեալ» - «Աթլետիկո»՝ 0։0 (լրացուցիչ ժամանակ՝ 0։0, 11մ՝ 4։1), (տեսանյութ)
Հեռացում՝ Ֆեդերիկո Վալվերդե («Ռեալ»), 115
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.