00:01  ,  10 հունվարի, 2020

Թախթիի Գավաթ․ Արսեն Հարությունյանը՝ արծաթե մեդալակիր

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի 2019 թվականի չեմպիոն Արսեն Հարությունյանը դարձել է Թախթիի Գավաթի խաղարկության փոխչեմպիոն, տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

57 կգ քաշային կարգում հայ ըմբիշը 2:2 հաշվով պարտվել է Մ23 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, իրանցի Ալիրեզա Սարլակին։

Նույն քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել Միհրան Ջաբուրյանը։

Գևորգ Մխեյանը դուրս է եկել 70 կգ քաշային կարգի եզրափակիչ, իսկ Արման Անդրեասյանը (70կգ) և 86 կգ քաշային Մհեր Մարկոսյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում