00:01 10 հունվարի, 2020Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի 2019 թվականի չեմպիոն Արսեն Հարությունյանը դարձել է Թախթիի Գավաթի խաղարկության փոխչեմպիոն, տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
57 կգ քաշային կարգում հայ ըմբիշը 2:2 հաշվով պարտվել է Մ23 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, իրանցի Ալիրեզա Սարլակին։
Նույն քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել Միհրան Ջաբուրյանը։
Գևորգ Մխեյանը դուրս է եկել 70 կգ քաշային կարգի եզրափակիչ, իսկ Արման Անդրեասյանը (70կգ) և 86 կգ քաշային Մհեր Մարկոսյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.