20:14  ,  30 դեկտեմբերի, 2019

Գրիզմանը հետևել է «Բարսելոնայի» ու «Ռեալի» բասկետբոլային թիմերի խաղին

Կատալոնական «Բարսելոնայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը հետևել է Բարսելոնայում տեղի ունեցած «Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ» բասկետբոլային դիմակայությանը:

«Բարսելոնայի» բասկետբոլային թիմը հաղթանակ է տարել «Ռեալի» նկատմամբ 83:63 հաշվով:

Նշենք, որ բասկետբոլի Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Ռեալն» ու «Բարսելոնան» ունեն հավասար թվով միավորներ և կիսում են առաջին 2 տեղերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում