14:10  +04,  30 դեկտեմբերի, 2019

Լեբրոն Ջեյմսը՝ տասնամյակի լավագույն մարզիկ

«Լոս Անջելես Լեյքերսի» բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը ճանաչվել է անցնող տասնամյակի լավագույն մարզիկ, The Associated Press գործակալության վարկածով։ Երկրորդ տեղում է ամերիկյան ֆուտբոլի ներկայացուցիչ, «Նյու Ինգլանդ Փեթրիոթսի» խաղացող Թոմ Բրեդին։

Երրորդը 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր, մարզական կարիերան ավարտած ջամայկացի Ուսեն Բոլթն է։

«Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին չորրորդն է։ Հնգյակը եզրափակել է ամերիկացի լողորդ, 23-ակի օլիմպիական չեմպիոն, 26-ակի աշխարհի չեմպիոն Մայքլ Ֆելպսը։

Հիշեցնենք, որ AP-ի վարկածով, տասնամյակի լավագույն մարզուհի էր ճանաչվել ամերիկացի թենիսիստուհի, աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս