01:50  ,  27 դեկտեմբերի, 2019

«Լիվերպուլը» ոչ մի շանս չտվեց «Լեսթերին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 19-րդ տուրում առաջատար «Լիվերպուլը» հյուրընկալվել էր մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը զբաղեցնող «Լեսթերին»: Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը հաղթանակ տարավ խոշոր՝ 4:0 հաշվով:

Խաղի հաշիվը 31-րդ րոպեին բացեց բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն, որը 74-րդ րոպեին դուբլ ձևակերպեց: 71-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով աչքի ընկավ անգլիացի կիսապաշտպան Ջեյմս Միլները, իսկ 78-րդ րոպեին «Լիվերպուլի» չորրորդ գոլը խփեց անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, որը դարձավ նաև 2 գոլային փոխանցման հեղինակ:

19-րդ տուրից հետո «Լիվերպուլը» 52 միավորով կշարունակի գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Լեսթերը» երկրորդն է՝ 39 միավորով և 1 հանդիպում ավել է անցկացրել երրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիից», որն ունի 38 միավոր:

ՏԵՍԱՆՅՈւԹ

Անգլիայի առաջնություն, 19-րդ տուր

«Լեսթեր» - «Լիվերպուլ»՝ 0:4

Ռոբերտո Ֆիրմինո, 31, 74, Ջեյմս Միլներ, 71 (11մ.), Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, 78

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով