13:20  ,  26 դեկտեմբերի, 2019

Մոուրինյոյի նախկին օգնականը՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի թեկնածու

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնի համար դիտարկում է իսպանացի մասնագետների թեկնածություններ։

NEWS.am Sport-ի տվյալներով, թեկնածուներից մեկը Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին խաղացող, պորտուգալացի Ժոզե Մոուրինոյի նախկին օգնականն Արքայական ակումբում, անգլիական «Միդլսբրոյի» եւ «Նոթինգեմ Ֆորեսթի» նախկին գլխավոր մարզիչ Այտոր Կարանկան է։ «Միդլսբրոն» նրա ղեկավարությամբ նվաճել է Պրեմյեր լիգայի ուղեգիր։

46-ամյա մասնագետը վերջերս այցելել էր Երեւան եւ հանդես եկել հայ մարզիչների համար կազմակերպած սեմինարում։

Կարանկան գերազանց հարաբերություններ ունի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի հետ, որը հնարավոր նշանակման նախաձեռնողներից է։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն այժմ գլխավորում է Աբրահամ Խաշմանյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով