13:20 26 դեկտեմբերի, 2019Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնի համար դիտարկում է իսպանացի մասնագետների թեկնածություններ։
NEWS.am Sport-ի տվյալներով, թեկնածուներից մեկը Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին խաղացող, պորտուգալացի Ժոզե Մոուրինոյի նախկին օգնականն Արքայական ակումբում, անգլիական «Միդլսբրոյի» եւ «Նոթինգեմ Ֆորեսթի» նախկին գլխավոր մարզիչ Այտոր Կարանկան է։ «Միդլսբրոն» նրա ղեկավարությամբ նվաճել է Պրեմյեր լիգայի ուղեգիր։
46-ամյա մասնագետը վերջերս այցելել էր Երեւան եւ հանդես եկել հայ մարզիչների համար կազմակերպած սեմինարում։
Կարանկան գերազանց հարաբերություններ ունի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի հետ, որը հնարավոր նշանակման նախաձեռնողներից է։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն այժմ գլխավորում է Աբրահամ Խաշմանյանը։

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.