19:49  ,  22 դեկտեմբերի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց հետնապահին (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 18-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորությամբ հյուրընկալվեց «Ութֆորդին» եւ պարտություն կրեց 0։2 հաշվով։ 

Սեպտեմբերի 30-ից հետո առաջին անգամ խաղադաշտում հայտնվեց մանչեսթերյան թիմի ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան, որը 64-րդ րոպեին փոխարինեց Ջեսի Լինգարդին։

«Մանչեսթեր Յունայթեդը» 25 միավորով 8-րդ տեղում է, «Ուոթֆորդը» եզրափակում է մրցաշարային աղյուսակը՝ 12 միավոր։

Անգլիայի առաջնություն, 18-րդ տուր

«Ուոթֆորդ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2։0 (տեսանյութ)

Իսմաիլա Սար, 50, Տրոյ Դինի, 54, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով