17:19  ,  18 դեկտեմբերի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդը» Պոգբային թույլ չի տա ձմռանը հեռանալ ակումբից

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում չի տեղափոխվի այլ ակումբ, հայտնում է Daily Mail-ը:

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը չի պատրաստվում վաճառել ֆրանսիացի կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքը, չնայած Պոգբայի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2020 թվականի հունիս:

Ավելի վաղ 26-ամյա կիսապաշտպանը հրաժարվել էր երկարաձգել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ գործող պայմանագրի ժամկետը:

Պոլ Պոգբայի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալն» ու Թուրինի «Յուվենտուսը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով