16:13  +04,  14 դեկտեմբերի, 2019

Սուլշեր. Չեմ մտածում Չեմպիոնների լիգայի գոտում հայտնվելու մասին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը խոսել է ընթացիկ մրցաշրջանում իր գլխավորած ակումբի առաջնահերթությունների մասին:

«Իհարկե, այս մրցաշրջանում մենք խնդիր ունենք նվաճել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր, սակայն այժմ շատ շուտ է դրա մասին մտածելու համար:

Առջևում մրցաշրջանի կարևորագույն հատվածն է, և մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի միավորների կորուստը հասցնենք նվազագույնի:

«Մանչեսթեր Յունայթեդը» դուրս է եկել Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ և այդ մրցաշարում հաղթելը ևս շատ կարևոր է մեզ համար»,- Սուլշերի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Նշենք, որ Պրեմյեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Մանչեսթեր Յունայթեդը» 24 միավորով 5-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: