16:36  ,  13 դեկտեմբերի, 2019

«Լիվերպուլը» երկարաձգեց պայմանագիրը Յուրգեն Կլոպի հետ

Անգլիայի փոխչեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլն» ու թիմի գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը երկարաձգել են պայմանագիրը մինչեւ 2024 թվականը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Յուրգեն Կլոպը «Լիվերպուլը» գլխավորում է 2015թ․ հոկտեմբերից։ Անգլիայի անցած առաջնությունում թիմը վաստակեց 97 միավոր, ինչը ռեկորդային ակումբի պատմության մեջ։ Սակայն «Լիվերպուլը» 1 միավոր հետ մնաց չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից»։ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Լիվերպուլը» 2։0 հաշվով պարտության մատնեց Լոնդոնի «Տոտենհեմին»։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում «Լիվերպուլը» 16 տուրից հետո վաստակել է 46 միավոր եւ 8 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «Լեսթեր Սիթիի» նկատմամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում