22:12  ,  11 դեկտեմբերի, 2019

«Բարսելոնայի» կիսապաշտպանը վարձակալությամբ կտեղափոխվի «Բետիս»

Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Կառլես Ալենյան ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կտեղափոխվի «Բետիս», տեղեկացնում է Mundo Deportivo-ն:

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն կարծում է, որ Ալենյան «Բետիսում» բավարար խաղաժամանակ կստանա և կկարողանա կատարելագործել իր խաղը:

21-ամյա Կառլես Ալենյան «Բարսելոնայի» ակումբային ակադեմիայի՝ Լա Մասիայի սան է: Ընթացիկ մրցաշրջանում Ալենյան «Բարսելոնայի» հիմնական թիմի կազմում մասնակցել է 3 հանդիպման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում