Հունվարին ազատ գործակալի կարգավիճակ ստացող շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, հնարավոր է, կարիերան շարունակի իտալական «Նապոլիում», տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ «Նապոլիի» ղեկավարությունը բանակցություններ է սկսել Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլայի հետ և 1.5 տարվա պայմանագիր առաջարկել շվեդ հարձակվողին:
Ավելի վաղ Իբրահիմովիչի տեղափոխությամբ հետաքրքրված լինելու մասին հայտարարել էին իտալական «Բոլոնիայի» և «Միլանի» մարզական տնօրենները:
Իբրահիմովիչն ՄԼՍ-ի ավարտված մրցաշրջանում մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով 31 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում