Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 16-րդ տուրում Լոնդոնի «Արսենալն» արտագնա խաղում մրցեց «Վեսթ Հեմի» հետ: Հանդիպումն ավարտվեց լոնդոնցիների հաղթանակով՝ 3:1 հաշվով:
Խաղի հաշիվը 38-րդ րոպեին բացեց «Վեսթ Հեմի» իտալացի պաշտպան Անջելո Օգբոնան: Երկրորդ խաղակեսում «Արսենալը» 9 րոպեում 3 գոլ խփեց և կամային հաղթանակ տարավ: Աչքի ընկան բրազիլացի հարձակվող Գաբրիել Մարտինելին, Կոտ դ՛Իվուարի հավաքականը ներկայացնող Նիկոլյա Պեպեն և գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը:
Անգլիայի առաջնությունում «Արսենալը» վերջին անգամ հաղթանակ տարել էր հոկտեմբերի 6-ին: Պրեմյեր լիգայի 8-րդ տուրում «Արսենալը» նվազագույն հաշվով առավելության էր հասել «Բորնմութի» նկատմամբ:
Լոնդոնյան ակումբն այժմ 22 միավորով Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 9-րդ տեղում է:
Անգլիայի առաջնություն, 16-րդ տուր
«Վեսթ Հեմ» - «Արսենալ»՝ 1:3
Անջելո Օգբոնա, 38 - Գաբրիել Մարտինելի, 60, Նիկոլյա Պեպե, 66, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 68
3 shots on target, 3 goals #WHUARS pic.twitter.com/TAWwb0htbj
— Goal (@goal) December 9, 2019
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում