20:12  ,  9 դեկտեմբերի, 2019

«Շեֆիլդ Յունայթեդը» կրկնել է 120 տարվա վաղեմության ակումբային ռեկորդը

Անգլիայի առաջնության 16-րդ տուրում «Նորվիչի» նկատմամբ 2։1 հաշվով հաղթանակի շնորհիվ «Շեֆիլդ Յունայթեդը» կրկնել է 120 տարվա վաղեմության ակումբային ռեկորդը։

Կրիս Ուայլդերի գլխավորած թիմը 8 անընդմեջ արտագնա հանդիպումներում պարտություն չի կրել՝ 2 հաղթանակ, 6 ոչ ոքի։

Նախորդ անգամ «Շեֆիլդ Յունայթեդն» այսպիսի շարք ունեցել էր 1899-1900 թվականների մրցաշրջանում, հաղորդում է Պրեմյեր լիգայի մամուլի ծառայությունը։

Դեռ անցած մրցաշրջանում Չեմպիոնշիփը ներկայացրած ակումբը Պրեմյեր լիգայի 16 տուրից հետո 22 միավորով 8-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով