Անգլիայի Պրեմյեր լիգայի 16-րդ տուրում փոխչեմպիոն «Լիվերպուլն» արտագնա խաղում մրցեց «Բորնմութի» հետ: Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 3:0 հաշվով:
«Լիվերպուլի» կազմից գոլերի հեղինակ դարձան անգլիացի կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբեռլենը, գվինեացի կիսապաշտպան Նաբի Կեյտան և եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը:
Միաժամանակ ընթացող խաղում «Տոտենհեմը» 5:0 հաշվով հաղթանակ տարավ «Բարնլիի» նկատմամբ:
Անգլիացի հարձակվող Հարի Քեյնը դարձավ դուբլի հեղինակ: Աչքի ընկան նաև բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Մոուրան, հարավկորեացի հարձակվող Սոն Հին Մինը և ֆրանսիացի կիսապաշտպան Մուսա Սիսոկոն:
Անգլիայի առաջնություն, 16-րդ տուր
«Բորնմութ» - «Լիվերպուլ»՝ 0:3 (տեսանյութ)
Ալեքս Օքսլեյդ-Չեմբեռլեն, 35, Նաբի Կեյտա, 44, Մոհամեդ Սալահ, 54
«Տոտենհեմ» - «Բարնլի»՝ 5:0 (տեսանյութ)
Հարի Քեյն, 4, 54, Լուկաս Մոուրա, 9, Սոն Հին Մին, 32, Մուսա Սիսոկո, 74
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում