Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն չի գլխավորի Մյունխենի «Բավարիան», տեղեկացնում է Bild Sport-ը:
«Բավարիայի» ղեկավարությունը որոշում է ընդունել պայմանագիր չկնքել 48-ամյա մասնագետի հետ, քանի որ նա չի տիրապետում գերմանարենին:
Ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում «Բավարիայի» ղեկավարության ցանկալի թեկնածուն Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն է, որը նախկինում գլխավորել է Դորտմունդի «Բորուսիան»:
Հիշեցնենք, որ «Տոտենհեմը» Պոչետինոյին ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրել է նոյեմբերի 19-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում