01:46  +04,  2 դեկտեմբերի, 2019

«Ռոման» հաղթեց, Մխիթարյանը գոլ խփեց (ֆոտո, վիդեո)

Իտալիայի առաջնության 14-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվեց «Վերոնային»։ Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմը մրցակցին պարտության մատնեց 3։1 հաշվով։ «Ռոմայի» կազմում առաջին խաղակեսում աչքի ընկան հոլանդացի հարձակվող Ջասթին Կլույվերտը եւ նրան փոխարինած արգենտինացի հարձակվող Դիեգո Պերոտին։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 67-րդ րոպեին եւ գոլի հեղինակ դարձավ ավելացված ժամանակում՝ օգտագործելով Պերոտիի փոխանցումը։

«Ռոման» 28 միավորով բարձրացավ չորրորդ տեղ եւ 2 միավոր է հետ երրորդ տեղում ընթացող «Լացիոյից»։ «Վերոնան» 9-րդն է՝ 18 միավոր։

Իտալիայի առաջնություն, 14-րդ տուր

«Վերոնա» - «Ռոմա»՝ 1։3 (տեսանյութ)

Մարկո Ֆարաոնի, 21 - Ջասթին Կլույվերտ, 17, Դիեգո Պերոտի, 45, 11մ, Հենրիխ Մխիթարյան, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս