11:20  ,  1 դեկտեմբերի, 2019

Լուիս Էնրիկե․ Չի կարելի ասել, որ Իսպանիան Եվրո-2020-ի ֆավորիտն է

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Եվրո-2020-ի եզրափակիչ մրցաշարի վիճակահանության արդյունքները՝ խոսելով իսպանացիների հնարավորությունների մասին։

Իսպանիայի մրցակիցները խմբային փուլում կլինեն Լեհաստանն ու Շվեդիան։ Չորրորդ թիմը կլինի Բոսնիա-Հերցեգովինա  - Հյուսիսային Իռլանդիա, Սլովակիա - Իռլանդիա քառյակից։

«Չի կարելի ասել, որ Իսպանիան ֆավորիտն է։ Հնարավոր է՝ խմբում մենք են ֆավորիտը՝ հաշվի առնելով մեր ազգային թիմի հաղթանակները։ Մենք պետք է ցույց տանք, որ վստահ ենք մեր ուժերին։

Բիլբաոյում Եվրոպայի ամենագեղեցիկ ստադիոններից մեկն է։ Այն անհավանական է։ Մենք կունենանք հրաշալի աջակցություն։ Հույս ունեմ, որ գերազանց կանցկացնենք խմբային փուլը»,- Լուիս Էնրիկեի խոսքը մեջբերում է AS-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով